Ցեղասպանություն07:42, 06 Հունիս 2016
Թուրք ազգայնականները սպառնում են Բունդեսթագի պատգամավոր Ջեմ Օզդեմիրին
Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր թուրքական արմատներ ունեցող Ջեմ Օզդեմիրը, որը Հայոց ցեղասպանության մասին բանաձևի համահեղինակներից է, գտնվում է ոստիկանության պաշտպանության ներքո:
Թուրքական «Hürriyet» թերթի կայքը հայտնում է, որ «Կանաչների կուսակցության» համանախագահ Օզդեմիրը Բունդեսթագում հայկական բանաձևի ընդունման գործում մեծ ներդրում է ունեցել, որից հետո սկսել է մահվան սպառնալիքներ ստանալ:
Նշվում է, որ այժմ ոստիկանությունը փորձում է պարզել սպառնալիք ուղարկողների ինքնությունը:
Ոստիկանության պաշտպանության տակ են գտնվում նաև Օզդեմիրի ընտանիքը և բնակարանը:
Օզդեմիրը, մեկնաբանելով իրեն ուղղված սպառնալիքները, ափսոսանք է հայտնել, որ և՛ Թուրքիայում, և՛ Գերմանիայում բնակվող թուրքերի շրջանում ծայրահեղ աջակողմյան գաղափարների հետևորդներ կան:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանի ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |