Տարածաշրջան09:01, 06 Հունիս 2016
Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Բուլղարիայի համատեղ զորավարժություն
Թուրքիայում հունիսի 6-ից մինչև 12-ը նախատեսվում է անցկացնել համատեղ զորավարժություն Ադրբեջանի, Բուլղարիայի, Վրաստանի և Թուրքիայի դեսանտադիվերսիոն ստորաբաժանումների մասնակցությամբ:
Թուրքական «Aksam» թերթի կայքի հաղորդմամբ՝ նշյալ տեղեկությունը տարածել է Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբը: Վերջինիս հայտարարության մեջ նշվում է, որ զորավարժությունը նպատակաուղղված է ահաբեկչության դեմ համատեղ պայքարը բարելավելուն:
Զորավարժության նպատակն է` երեք երկրների դեսանտադիվերսիոն ուժերի միջև ապահովել տեղեկատվության և փորձի փոխանակումը, ինչպես նաև համագործակցության ընդլայնումը:
Առայժմ չի հաղորդում է, թե Թուրքիայի որ քաղաքում, կամ, որ նահանգում է անցկացվելու զորավարժությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |