Ցեղասպանություն18:30, 06 Հունիս 2016
Ինչո՞ւ Թուրքիան չի կարող տնտեսական պատժամիջոցներով պատասխանել Գերմանիային
Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Թուրքական «Birgün» թերթի տնտեսական թեմաների խմբագիր Սեմիհ Գյուվենն անդրադարձել է այն խնդրին, թե ինչու Թուրքիան չի կարող տնտեսական պատժամիջոցներով պատասխանել Գերմանիայի այս քայլին:
Այսպիսով.
- Թուրքիայում արտահանման նպատակով արտադրված յուրաքանչուր 10 ապրանքից 1-ը նախատեսված է Գերմանիայի համար: 2015թ. Թուրքիայից ամենաշատ արտահանում կատարած երկիրը Գերմանիան է (13 մլրդ 426 մլն 432.000 ընդհանուր արժողությամբ): 2016թ. ապրիլի դրությամբ այս ցուցանիշը 5.2 տոկոսով աճել էր:
- 2016թ. առաջին 4 ամիսների ընթացքում Թուրքիայի արտաքին առևտրաշրջանառությունն ընդհանուր առմամբ նվազել է 10 տոկոսով: Մինչդեռ Թուրքիայից Եվրամիություն (ԵՄ) արտահանման ծավալն աճել է 6.5 տոկոսով՝ կազմելով 22 մլրդ 402 մլն 504.000 դոլար: Այսպիսով, Թուրքիայում արտադրվող յուրաքանչյուր արտադրանքի 48 տոկոսը արտահանվում է ԵՄ երկրներ:
- Գերմանիայի դաշնային վիճակագրական ընկերության տվյալների համաձայն՝ Թուրքիան Գերմանիայից ապրանք արտահանողների ցանկում 14-րդ տեղում է:
- Թուրքիա ամենաշատ զբոսաշրջիկ ուղարկող երկիրը կրկին Գերմանիան է: 2015թ. Գերմանիայից Թուրքիա է մեկնել 5 մլն 580.792 զբոսաշրջիկ: 2016թ. այս պատկերն առանձնապես չի փոխվել: Միայն 2016թ. ապրիլին Գերմանիայից Թուրքիա է այցելել 246.226 զբոսաշրջիկ, ինչը կազմում է այս ամսվա ընթացքում երկիր մուտք գործած տուրիստների ընդահանուր թվի 14.5 տոկոսը:
- Թուրքիայի և Գերմանիայի միջև շարունակվում է համագործակցությունը ռազմական արդյունաբերության ոլորտում: Հունիսի 3-ին Թուրքիայի ԶՈՒ հզորացման հիմնադրամի «Roketsan» ընկերության և գերմանական «MBDA Deutschland» ընկերության միջև կնքվել է համագործակցության պայմանագիր: Պայմանագիրը վերաբերում է լազերային կառավարման 70մմ-ոց Cirit հրթիռների՝ Tiger UHT ուղղաթիռներին ինտեգրացմանն ուղղված աշխատանքներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |