Ցեղասպանություն09:53, 06 Հունիս 2016
Իսլամական կազմակերպությունը ցեղասպանության հարցում Գերմանիայի դեմ հակաքայլեր է ծրագրում
«Իսլամական համագործակցության կազմակերպությանը» (ԻՀԿ) կից Իսլամական կոնֆերանսի երկխոսության և համագործակցության երիտասարդական ֆորումը նախատեսում է Եվրոպայի և ԻՀԿ անդամ երկրների շրջանում Հայոց ցեղասպանությունը ժխտող դասընթացներ անցկացնել:
Ըստ թուրքական «Dogruhaber.com.tr» լրատվական կայքի` Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո երիտասարդական ֆորումի գործադիր խորհուրդը այդ թեմայով նիստ է հրավիրել և հայտարարություն արել:
Ֆորումի ղեկավար Էշլադ Իսքենդերովը հայտարարել է, որ իրենց կազմակերպությունն արդեն անհրաժեշտ դիվանագիտական քայլեր է ձեռնարկում Եվրամիության և ԻՀԿ-ի անդամ երկրների երիտասարդներին «պատմական ճշմարտությունը» սովորեցնելու նպատակով:
Ըստ Իսքենդերովի Բունդեսթագի որոշումը Եվրոպայում և մասնավորապես Գերմանիայում բնակվող թուրքերին սևացնող քարոզչության սկսվելու ռիսկեր է պարունակում:
Իսլամական ֆորումի ղեկավարը տեղեկացրել է, որ Հայոց ցեղասպանությունը ժխտող ծրագրի շրջանակներում տեղեկություններ են հաղորդելու «Հայերի կողմից 1915թվականին Անատոլիայի թուրքական համայնքների նկատմամբ իրականացված կոտորածների մասին»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |