Տնտեսական14:02, 09 Հունիս 2016
Թուրքիան նախատեսում է խթանել Իրանի հետ էներգետիկ համագործակցությունը

Թուրքիան նախատեսում է խթանել Իրանի հետ էներգետիակայի և այլ ոլորտներում համագործակցությունը: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ օրերս վարչապետ Բինալի Յըլդըրըմը հրապարակել է Թուրքիայի կառավարության 65-րդ ծրագիրը, որում հատկապես մեծ տեղ է տրվել Իրանի հետ համագործակցությանը:
Էներգետիկ տնտեսության հարցերով միջազգային ասոցիացիայի (IAEE) նախագահ պորֆեսոր - դոկտոր Քումբարօղլուն միջազգային էներգետիկ համաժողովին մասնակցելու նպատակով Իրանի էներգետիկայի նախարարության հատուկ հյուրի կարգավիճակում այցելել է Թեհրան:
IAEE նախագահը Իրանում մի շարք հանդիպումներ է ունեցել էներգետիակայի ոլորտի առաջատար ներկայացուցիչների հետ: Նա տեղեկացրել է, որ Թուրքիայի կառավարության ծրագրում Իրանին մեծ տեղ հատկացնելու հանգամանքը դրական արձագանք է գտել էներգետիկայի և էկոնոմիկայի շրջանակներում:
«Այն պատվիրակությունները, որոնց հետ հանդիպեցինք, մեծ սպասելիքներ ունեն մասնավորապես էներգետիկայի ոլորտում համագործակցությունից», - նշել է Քամբարօղլուն:
Մասնագետի կարծիքով՝ Թուրքիան և Իրանը իրենց նախադրյալները ճիշտ օգտագործելու դեպքում կարող են տարածաշրջանում առաջատար դիրք գրավել էներգետիկայի ոլորտում:
«Իրանցի պաշտոնյաները մեզ հրավիրեցին մասնակցելու միջազգային էներգետիկ խարտիայի գլխավոր քարտուղար Ուրբան Ռուսնակի հետ հանդիպմանը: Որոշում կայացվեց համատեղ հանձնաժողով և աշխատանքային խումբ ստեղծելու մասին: Այս նոր կառույցն իր առաջին քայլերը կանի երկու երկրների էներգետիկ տնտեսական կառույցների միջոցով: Հուսով եմ, որ Թուրքիան էլ արագորեն կառուցողական քայեր կկատարի կառավարության ծրագրում նախանշված տեսլականի ուղղությամբ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |