Քաղաքական07:56, 10 Հունիս 2016
Թուրքիայի արտգործնախարարության մեղադրանքը Ռուսաստանին
Թուրքիայի արտգործնախարարությունը Սիրիայում հիվանդանոցների ռմբակոծությունների համար Ռուսաստանին և Սիրիայի իշխանություններին մեղադրող հայտարարություն է արել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Milliyet» պարբերականը:
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարության մեջ նշում է, որ Սիրիայում իշխանությունները և Ռուսաստանը շարունակում են օդուժի հարձակումները հիվանդանոցների, դպրոցների, մզկիթների և բնակավայրերի վրա:
Ռուսաստանին և Սիրիային դատապարտող հայտարարության մեջ նշվում է, որ այս հարձակումներ անմարդկային են և ակնհայտ է, որ այդ հանցագործություններն անպատիժ չեն մնա:
«Ցանկանում ենք, որ մարդկության դեմ իրականացված այս հանցագործությունների պատասխանատուները րոպե առաջ արդարադատության առաջ հայտնվեն, միջազգային հանրության կողմից կասեցվեն այս գործողությունները, որոնք մարդկության պատմության մեջ սև բիծը են թողել»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |