• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 05:02
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան12:36, 10 Հունիս 2016

Թուրքական զորքերը հեռանում են Շըրնաքից, իսկ Հաքքարիում քրդերի դեմ ռազմական գործողությունները շարունակվում են

Թուրքական զորքերը հեռանում են Շըրնաքից, իսկ Հաքքարիում քրդերի դեմ ռազմական գործողությունները շարունակվում են

Թուրքական զորքերը սկսել են  հեռանալ Թուրքիայի Շըրնաք քաղաքից, որտեղ հունիսի 3-ին ավարտվել էր «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ իրականացվող լայնամասշտաբ օպերացիան:

Թուրքական «Milliyet» պարբերականի տեղեկացմամբ՝ թուրքական զորքերի հետ միասին Շըրնաքից դուրս են բերվել թուրքական զորքերին պատկանող ավտոշարասյունը, ինչպես նաև տանկեր և «Kobra» տեսակի ռազմական ուղղաթիռներ: Բացի այդ այնտեղից հեռացել են նաև թուրքական ժանդարմերիայի ստորաբաժանումները և տեղափոխվել Շըրնաք նահանգի Ջիզրե շրջան, որտեղ նույնպես ընթանում են թուրք-քրդական բախումներ:

Նշենք, որ Շըրնաք քաղաքում 2016թ մարտի 14-ից թուրք-քրդական բախումների հետևանքով տեղական իշխանությունների կողմից հայտարարվել էր պարետային ժամ: Վերոնշյալ օպերացիայի ընթացքում թուրքական ուժերը սպանել են 508 քուրդ զինյալ  և ոչնչացրել 1606 ինքնաշեն ռումբ:

Միևնույն ժամանակ, ներկա դրությամբ քրդերի դեմ ռազմական գործողություններ են ընթանում Թուրքիայի Հաքքարի նահանգի Դաղլըջա շրջանում, որտեղ ըստ թուրքական  «Yenicaggazetesi» թերթի՝ հունիսի 8-ի գիշերը Թուրքիայի օդային ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռների իրականացրած ռմբակոծության հետևանքով սպանվել է 8-10 հոգուց բաղկացած քուրդ զինյալների խումբ:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}