Տարածաշրջան08:26, 11 Հունիս 2016
Թուրք-քրդական զինված բախում Հաքքարիում

Թուրք-քրդական զինված բախումները չեն դադարում երկրի արևելյան ու հարավարևելյան շրջաններում: «Դողան» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում տեղ է ունեցել հերթական զինված բախումը: Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գրոհայինները հարձակվել են թուրք ուժայինների վրա:
Փոխհրաձգության հետևանքով սպանվել է թուրքական բանակի 2 զինվոր, 4-ը վիրավորվել: Քրդական կողմի տված զոհերի կամ վիրավորների մասին ոչ մի տվյալ չի հաղորդվում: Նշվում է, որ քուրդ զինյալները նահանջել են ելման դիրքեր, քանի որ թուրքական կողմը նաև սկսել է օդուժ օգտագործել: Լուրը պաշտոնապես հաստատվել է նաև Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |