Տարածաշրջան07:46, 15 Հունիս 2016
PKK-ի քուրդ զինյալները Սիիրթում հարձակվել են գազատարի վրա

Թուրքիայի Սիիրթ նահանգի համանուն քաղաքում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները հարձակում են գործել բնական գազ մատակարարող մասնավոր մի ընկերության գազատարի վրա: Ինչպես հաղորդում է թուրքական «Dogan» լրատվական գործակալությունը, հարձակման հետևանքով գազատարի մոտ պայթյուն է որոտացել, ինչից հետո հրդեհ է բռնկվել:
Հարձակումից հետո քուրդ գրոհայինները նահանջել են ելման դիրքեր: Նրանց հայտնաբերելու և վնասազերծելու նպատակով թուրք ուժայինները գործողություններ են իրականացնում նշյալ տարածքում: Հրդեհը արագ մեկուսացվել է: Գազատարի վերանորոգման աշխատանքներն արդեն սկսվել են:
Նշվում է, որ պայթյունի պատճառով քաղաքում, ինչպես նաև Սիիրթ նահանգի Քուրթալան շրջանում մեկ օրով կդադարեցվի գազամատակարարումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |