Տարածաշրջան09:31, 15 Հունիս 2016
Թուրքական ստորաբաժանումները կրակ են բացել Սիրիայում «ԻՊ»-ի հենակետերի ուղղությամբ
Թուրք-սիրիական սահմանին գտնվող թուրքական ուժերը «Fırtına» (փոթորիկ) տեսակի հաուբից հրանոթներից ինտենսիվ կրակ են բացել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հենակետերի ուղղությամբ:
Թուրքական «Dogan» լրատվական գործակալությունը, հղում անելով թուրքական ռազմական աղբյուրներին, նշում է, որ կրակային հարվածի ժամանակ ոչնչացվել է ԻՊ-ի 17 հենակետ և սպանվել 10 ահաբեկիչ: Նշյալ գործողություններին ավիահարվածներով աջակցել են ԻՊ-ի դեմ ձևավորված միջազգային դաշնինքի ռազմական ինքնաթիռները:
Հայտնի է դարձել, որ Սիրիայի հյուսիսից ահաբեկիչները պատրաստվում էին «Katyuşa» տեսակի հրթիռներով և հրանոթներով հարվածել Թուրքիային:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |