Քաղաքական07:08, 17 Հունիս 2016
Էրդողանի կարծիքով՝ հայերն ամենուր Թուրքիայի դեմ դավեր են նյութում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում հանդիպել է թուրքական անվտանգության ուժերի ներկայացուցիչների հետ: Թուրքական «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Էրդողանը նշել է, որ իրենք վճռական պայքարի մեջ են «պետության ներսում զուգահեռ պետություն ստեղծել ջանացող կառույցի դեմ»: Այս համատեքստում Թուրքիայի նախագահը մեղադրել է նաև հայերին՝ նշյալ կասկածելի կառույցի հետ համագործակցելու և Թուրքիայի դեմ դավադրություններ նյութելու մեջ:
Միջանկյալ նշենք, որ Թուրքիայում զուգահեռ կառույց անվանում են ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորած իսլամական շարժմանը կամ որ նույնն է՝ գլուլենական համայնքին:
«Այդ դավաճան ոհմակը աշխարհի բոլոր անկյուններում Թուրքիայի դեմ աշխատանք է տանում: Ուր էլ գնանք՝ տեսնում ենք, որ զուգահեռ կառույցի անջատողական ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչները՝ հայ հրոսակախմբերի հետ ուս ուսի տված, գործում են ընդդեմ մեր պետության:
Ես անձամբ դրա ականատեսը եղա Ամերիկայում, որտեղ կոնֆերանսի պիտի մասնակցեի. այդ կառույցը «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK), հայկական ահաբեկչական խմբավորման հետ իմ անձի և իմ պատվիրակության դեմ ցույցեր կազմակերպեց»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը խոստացել է, որ այս «հակաթուրքական» ուժերի դեմ պայքարը միայն Թուրքիայի ոստիկանության ու անվտանգության ուժերի ուսին չի մնալու և համոզմունք է հայտնել, որ թուրքական պետությունը, ի վերջո, հաղթելու է իր դեմ գործող ուժերին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |