Տնտեսական11:38, 20 Հունիս 2016
Գազի ներմուծման ծավալներով Թուրքիան եվրոպական երկրների շարքում 3-րդն է
2015թ. դրությամբ Թուրքիան եվրոպական երկրների շարքում երրորդ տեղն է զբաղեցնում ամենաշատ բնական և հեղուկացված գազ ներմուծող երկրների ցուցակում: Այս մասին տեղեկացնում է CNN -ի թուրքական ծառայությունը:
Բրիտանական BP (British Petroleum) ընկերության հրապարակած ամենամյա «Համաշխարհային էներգետիկայի վիճակագրական ակնարկի» («Statistical Review of World Energy») համաձայն՝ 2015թ. ամբողջ աշխարհում բնական գազի առևտրաշրջանառության ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 4 տոկոսով՝ կազմելով 704 միլիարդ խմ:
Ընդ որում, բնական և հեղուկացված գազի առևտրում առաջատար ներմուծողներն են Գերմանիան, Իտալիան և Թուրքիան: Նշյալ ժամանակահատվածում Թուրքիան հիմնականում բնական գազ է գնել Ռուսաստանից (26.6 մլրդ խմ), իսկ հեղուկացված գազի ներմուծման համար նախապատվություն է տրվել Ալժիրին (3.8 մլրդ խմ):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |