• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 04:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական10:27, 21 Հունիս 2016

Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների թիվը նվազել է 98.5, իսկ գերմանացիներինը՝ 44.9 տոկոսով

Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների թիվը նվազել է 98.5, իսկ գերմանացիներինը՝ 44.9 տոկոսով

2016 թվականի հունիսը համարվել է Թուրքիայի զբոսաշրջության պատմության մեջ ամենավատ ամիսը, քանի որ զբոսաշրջիկների թիվը նվազել է ավելի քան 50 տոկոսով: Այս մասին հայտնում է թուրքական «Milliyet» թերթը՝ ներկայացնելով Անթալիայի օդանավակայանի տվյալները զբոսաշրջիկների թվի վերաբերյալ:

Ըստ այդ տվյալների՝ հունիսի 1-16-ը Անթալիա այցելած զբոսաշրջիկների թիվը անցյալ տարվա համեմատ նվազել է 58.7 տոկոսով, ընդ որում՝ ռուս զբոսաշրջիկների թիվը կտրուկ անկում է ապրել՝ 98.5 տոկոսով, իսկ գերմանացիների թիվը նվազել է 44.9 տոկոսով:

2015 թվականի հունիսի 1-16-ին Անթլիայի է ժամանել 732.353 զբոսաշրջիկ, իսկ այս տարի նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 302.522:

Ամենամեծ անկումը գրանցվել է ռուս զբոսաշրջիկների շրջանում: Եթե նախորդ տարի նույն ժամանակահատվածում Անթալիա էր ժամանել 241.320  ռուս զբոսաշրջիկ, ապա այս տարի նշյալ ժամակահատվածում նրանց թիվը կազմել է 3.517 մարդ: 2014-ի հունիսի 1-16 ընկած հատվածում Անթալիայում հանգիստն անցակցրել էր 318 հազար ռուս զբոսաշրջիկ:

Գերմանացի զբոսաշրջիկների թիվը նվազել է գրեթե 50 %-ով: Անցած տարի հունիսի 1-16-ը Անթալիայում հանգիստը կազմակերպել էր 213.735 Գերմանիայի քաղաքացի, իսկ այս տարի թիվը նվազել է 44.9 տոկոսով՝ հասնելով 117.845-ի:

40 և ավելի տոկոսով նվազել է նաև Ղազախստանից, Շվեյցարիայից, Շվեդիայից, Ավստրիայից, Հոլլանդիայից, Չեխիայից և Լեհաստանից Անթալիա ժամանող զբոսաշրջիկների թիվը:

Իսկ ահա 2016-ի առաջին կիսամյակի (հունվարի 1-ից հունիսի 16-ը) կտրվածքով Անթալիա այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է  44.3 տոկոսով՝ 2 մլն. 831 հազարից՝ հասնելով 1 մլն. 578 հազարի:

Նշվում է, որ ոլորտի վրա բացասական ազդեցություն են թողել Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների ճգնաժամը, ահաբակչական հարձակումները և պայթյունները:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}