Տարածաշրջան08:10, 23 Հունիս 2016
Թուրքական բանակի ուղերձը Հայաստանին և միջազգային հանրությանը

Ադրբեջանի զինված ուժերի օրվա կապակցությամբ Թուրքիայում այդ երկրի դեսպանատունը պաշտոնական ընդունելություն է կազմակերպել, որին ողջ կազմով ներկա է գտնվել թուրքական բանակի բարձրաստիճան հրամանատարությունը:
Ընդունելությանը մասնակցել են ԶՈւ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը, նրա տեղակալը, ցամաքային զորքերի հրամանատար Սալիհ Զեքի Չոլաքը, ռազմաօդային ուժերի հրամանատար Աբիդին Ունալ և այլք: Բացակայել է միայն ռազմածովային ուժերի հրամանատար բանակի ծովակալ Բյուլենթ Բոստանօղլուն:
Թուրքական «Haberiyakala.com» լրատվական կայքը նշում է, որ այսպիսի մասնակցությամբ թուրքական զինված ուժերը ցանկացել են միազգային հանրությանը և Հայաստանին ուղերձ հղել այն մասին, որ Թուրքիայի բանակը ադրբեջանական բանակի կողքին է:
«Խորհրդանշական մակարդակում այս հզոր ուղերձը հատկապես կարևոր է ոչ վաղ անցյալում տեղի ունեցած հայ-ադրբեջանական ռազմական բախումների և այժմ պահպանվող լարվածության ֆոնին»:
Նշվում է, որ թուրքական կառավարությանը ևս ներկայացուցիչ է ուղարկել ընդունելությանը` ի դեմս գիտական արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Ֆարուք Օզլուի:
Միջոցառմանը ելույթ է ունեցել Ադրբեջանի դեսպանի ռազմական կցորդ Մուշֆիք Մամեդովը, ով հայտարարել է, որ եթե Բաքուն չկարողանա բանակցությունների ճանապարհով «հետ բերել» Ղարաբաղը, ապա իրենց զինված ուժերը միշտ պատրաստ են ռազմական ճանապարհով լուծել այդ խնդիրը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |