Տարածաշրջան09:20, 26 Հունիս 2016
Թուրքական մամուլ. Պապը աղոթեց Թուրքիայի ու Հայաստանի հաշտության համար

Թուրքիայի էլեկտորնային մամուլը լայնորեն անդրադարձել է Հռոմի պապի հայաստանյան այցի 2-րդ օրվա գործողություններին, մասնավորապես Հանրապետության հրապարակում երկու հովվապետերի հանդիսապետությամբ կատարված էկումենիկ աղոթքին:
«Պապի ուղերձը Հայաստանի ու Թուրքիայի հաշտության համար» և «Պապը աղոթեց Հայաստանի ու Թուրքիայի համար» վերտառությամբ նյութերում (Hurriyet, Milliyet, Haberler) թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Հանրապետության հրապարակում կայացած էկումենիկ արարողության ժամանակ սրբազան քահանայապետի և ամենայն հայոց կաթողիկոսի կողմից խաղաղության աղոթք է հղվել:
Նշվում է, որ Հռոմի պապը կրկին հիշեցրել է 1915թ. իրադարձությունների մասին՝ այս անգամ դրանք բնորոշելով «Մեծ եղեռն» արտահայտությամբ:
«Ասել կուզեմ՝ ձեր տառապանքները նաև մեր տառապանքներն են: Աստված օրհնի թող ձեր ապագան, որպեսզի հարթվի հայ և թուրք ժողովուրդների հաշտության ուղին և խաղաղությունը տիրի Ղարաբաղում»,- մեջբերվում է Ֆրանցիսկոս պապի խոսքերից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |