• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 05:02
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:25, 28 Հունիս 2016

Թուրքիայի վարչապետ. «Եթե անհրաժեշտություն լինի, Ռուսաստանին փոխհատուցում կվճարենք»

Թուրքիայի վարչապետ. «Եթե անհրաժեշտություն լինի, Ռուսաստանին փոխհատուցում կվճարենք»

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը թուրքական «TRT Haber» հեռուստաընկերության եթերով խոսել է  ռուս-թուրքական  հարաբերությունների կարգավորման, ինչպես  նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հղած նամակի մասին:

Ինչպես հաղորդում է թուրքական «Haberler» լրատվամիջոցը, Յըլդըրըմն ասել է, որ անհրաժեշտության դեպքում Թուրքան Ռուսաստանին կփոխհատուցի խոցված «SU-24» ռազմական ինքնաթիռի համար:

Յըդըրըմը, նշելով, որ Ռուսաստանը և Թուրքիան իրար կարիքը ունեն, ասել է. «Եթե անհրաժեշտություն լինի  կփոխհատուցենք, մենք նախկինում  էլ նշել էինք, որ ցանկանում ենք, որ հարաբերությունները կարգավորվեն: Խնդրի էությունը սա է: Սա ոչ թե մի կողմի կամքն է, այլ` երկու կողմերի»:

Անդրադառնալով Էրդողանի նամակին` Թուրքիայի վարչապետը շեշտել է. «Նամակի բովանդակությունը շատ պարզ էր: Հայտնում ենք մեր ափսոսանքները և կիսում մահացածների վիշտը: Սրանից հետո անհրաժեշտ է, որպեսզի  հարաբերությունները կարգավորվեն: Հակառակ կողմն էլ այդ ամենը գիտակցում է և իր համաձայնությունն է տալիս: Բիզնես քաղաքականությունում էլ է այդպես լինելու»:

Հիշեցնենք, որ երեկ թուրքական մամուլում Կրեմլի լրատվական ծառայությանը հղումով լուրեր էին տարածվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինին նամակ հղելու մասին, որով Էրդողանը ափսոսանք էր հայտնել ռուսական ինքնաթիռի խոցման միջադեպի առիթով և իր ցավակցությունը հղել զոհված օդաչուի հարազատներին:

2015թ. նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչները թուրք-սիրիական սահմանին ռուսական ռազմական ինքնաթիռ էին խոցել՝ պատճառաբանելով, թե այն խախտել է թուրքական սահմանը: Միջադեպը երկու երկրների հարաբերությունների վատացման պատճառ էր դարձել:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}