Քաղաքական12:01, 29 Հունիս 2016
Պուտինը և Էրդողանը պայմանավորվել են հանդիպել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել: Հեռախոսազրույցի մասին տարածված մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգվորման հարցը:
Թուրքական իշխանամետ «Sabah» թերթը հայտնում է, որ երկու երկրների նախագահները ընդգծել են երկկողմ հարաբերություններում կրկին ակտիվությունն մտցնելու համար քայլեր ձեռնարկելու, ինչպես նաև տարածաշրջանում քաղաքական, տնտեսական և հումանիտար ճգնաժամների դեմ համագործակցելու անհրաժեշտությունը:
Պուտինն, ի դեմս Էրդողանի, ցավակցություն է հայտնել թուրք ժողովրդին նախօրեին Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում կատարված ահաբեկչական հարձակման առիթով:
Նշվում է, որ Պուտինը և Էրդողանը պայմանավորվել են հանդիպել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |