Տնտեսական07:51, 30 Հունիս 2016
Թուրք-ռուսական կարգավորման հեռանկարը ուրախացրել է թուրք արտահանողներին

Թուրքիայի արտահանողների խորհրդի նախագահ Մեհմեթ Բույուքեքշին մեկնաբանություններ է արել ռուս-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման վերաբերյալ:
Թուրքական «Türkiye» թերթի կայքի տեղեկացմամբ՝ անդրադառնալով երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հղած նամակին՝ Բուքեքշին դա համարել է շատ տեղին և ժամանակին արված քայլ.
«Իսրայելի հետ ձեռք բերված համաձայնությունից հետո Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը մենք՝ որպես արտահանողներ, մեծ ուրախությամբ ենք ընդունում: Կարծում ենք, որ այսպիսով մեր ամենակարևոր առևտրական գործընկերը հանդիսացող Ռուսաստանի հետ կկարողանանք նորոգել խաթարված առևտրա-տնտեսական հարաբերությունները և կրկին հասնել նախկին մակարդակին»,- նշել է նա:
Բույուքեքշին նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունները նախկին մակարդակին հասցնելու համար որոշակի ժամանակ կպահանջվի: Հավելել է, որ Ռուսաստանի կողմից զբոսաշրջության ոլոտի սահմանափակումների չեղարկումը դրական ազդեցություն կունենա թուրքական տուրիզի վրա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |