• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 05:02
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:06, 30 Հունիս 2016

Պարզվել է Ստամբուլում պայթյուններ իրականացրած ահաբեկիչների ինքնությունը

Պարզվել է Ստամբուլում պայթյուններ իրականացրած ահաբեկիչների ինքնությունը

Պարզվել է հունիսի 28-ի երեկոյան Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանում ահաբեկչական գործողություններ իրականացրած մահապարտների ինքնությունը: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ վերջիններս Տաջիկստանի քաղաքացիներ են:

Օդանավակայանի տեսախցիկների և ականատեսների վկայությունների հիման վրա հաջողվել է ստանալ դեպքի հնարավորինս ամբողջական պատկերը: Երեք ահաբեկիչները օդանավակայան են եկել տաքսիով և անմիջապես բարձրացել վերևի հարկ՝ ուղևորների ժամանման սրահ:  Ոստիկաններից մեկը կասկածանքով փորձել է ստուգել նրանց անձնագրերը: Այդ պահին ահաբեկիչներից մեկը, վախենալով, որ իրենց բացահայտել են, կրակել է ոստիկանի վրա:

Այնուհետև օդանավակայանի անվտանգությունն ապահովող ոստիկանների և ահաբեկիչների միջև փոխհրաձգություն է սկսվել, որի ընթացքում ահաբեկիչները այսուայն կողմ են փախչել: Նրանցից մեկը վիրավորվել է ու վայր ընկել: Բայց նրան հաջողվել է գործի դնել իր վրա տեղադրված պայթուցիկ սարքը: Մյուս երկուսը գրեթե միաժամանակ իրենք իրենց պայթեցրել են ժամանող ուղևորների ելքի դռան մերձակայքում:

Հիշեցնենք, որ հունիսի 28-ի երեկոյան 22:00-ի սակմաններում Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանում տեղի ունեցած 3 հաջորդական պայթյունները 42 քաղաքացու մահվան և շուրջ 240 քաղաքացու վիրավորվման պատճառ են դարձել: Զոհվածների և վիրավորների մեջ կան ավելի քան երկու տասնյակ օտարերկրյա քաղաքացիներ: Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ տուժածների մեջ Հայաստանի քաղաքացիներ չկան:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}