Տնտեսական13:08, 01 Հուլիս 2016
Թուրքիան և Չինաստանը միջուկային համագործակցության համաձայնագիր են կնքել

Օրերս Չինաստանում կազմակերպված G20-ի նախարարների գագաթնաժողովի ժամանակ Թուրքիայի և Չինաստանի միջև միջուկային ոլորտում համագործակցության համաձայնագիր է կնքվել: Այն ստորագրել են Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը և Չինաստանի ազգային էներգետիկ վարչության տնօրեն Նուր Բեքրին:
Թուրքական «Türkiye» թերթի կայքի տեղեկացմամբ՝ վերջին շրջանում երկու երկրների միջև համագործակցությունը բավական ակտիվորեն զարգանում է: Վերջին 14 տարիների ընթացքում Թուրքիայում ներդրումներ են կատարել 772 չինական ընկերություն: Ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 508 մլն դոլար: Միևնույն ժամանակ Չինաստանում գործում է 26 թուրքական ընկերություն, որոնց ընդհանուր ներդրումները կազմում են 104 մլն դոլար:
Ավելի վաղ Թուրքիայում կազմակերպված G20 գագաթնաժողովի ժամանակ Թուրքիայի և Չինաստանի նախագահների միջև ստորագրվել էր երկաթուղային համագործակցության համաձայնագիր, որի շրջանակներում Չինաստանը պետք է մասնակցի Էդիրնե-Կարս երկաթուղային նախագծի իրագործմանը: Աղբյուրի բնորոշմամբ՝ 30-40 մլրդ դոլար բյուջեով այս նախագիծը Պեկինն ու Լոնդոնը միմյանց կապող ժամանակակից մետաքսի ճանապարհ կարող է դառնալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |