• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 04:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան12:40, 01 Հուլիս 2016

Սոչիում ավարտվել է Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Սոչիում  ավարտվել է Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ժողովին մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) Սոչի քաղաք մեկնած Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Ինչպես փոխանցում է թուրքական «Haberler» լրատվամիջոցը, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Սիրիայի ճգնաժամին և միասնական ուժերով ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Չավուշօղլուն, հանդիպումից հետո զրուցելով լրագրողների հետ, ասել է,  որ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը կարող է  տեղի ունենալ նախատեսվածից ավելի շուտ` օգոստոս ամսին:

«Հաստատվել էր, որ երկու նախագահները հանդիպելու էին Չինաստանում` Մեծ քսանյակի  գագաթնաժողովի շրջանակներում: Սակայն նախագահ Էրդողանը ցանկություն է հայտնել հանդիպել Չինաստան գնալուց առաջ: Հանդիպման կազմակերպման  ուղղությամբ բանակցություններ են տեղի կունենան»,-ասել է Չավուշօղլուն:

Անդրադառնալով Սիրիայի խնդրին` Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը ասել է, որ երկու կողմերն էլ ճգնաժամի լուծման համար պետք է միասին աշխատեն: Չավուշօղլուն կարևորել է Ռուսաստանի և Թուրքիայի երկխոսության վերականգնումը, ինչը նրա պնդմամբ` ուղղված է հենց Սիրիայի ապագայի համար: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, կարևորելով Սիրիայում ձեռք բերված զինադադարի պահպանումը, շեշտել է, որ սիրիական ճգնաժամի ամենալավ լուծումը`քաղաքական լուծումն է:

Չավուշօղլուն, անդրադառնալով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի`իշխանությունից հեռանալու խնդրին, ընդգծել է, որ այդ հարցում երկու երկրների մոտեցումները տարբեր էին և մինչև հիմա էլ տարբեր են, սակայն ըստ նրա` նույնիսկ այդ հարցերը կարող են ստանալ իրենց լուծումները բանակցությունների միջոցով , քանի երկու երկրների հարաբերությունների կայունացման գործում նոր ընթացք է սկսվել:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}