• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 06:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական11:16, 04 Հուլիս 2016

Գերամանցի տուրիստների 87 տոկոսը վախենում է Թուրքիա մեկնելուց

Գերամանցի տուրիստների 87 տոկոսը վախենում է Թուրքիա մեկնելուց

Ահաբեկչական գործողությունների պատճառով գերմանացիները վախենում են Թուրքիա մեկնելուց: Այս մասին հայտնում է թուրքական «Milliyet» թերթի կայքը՝ գերմանական «Bild am Sonntag» թերթին հղումով:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ «Emnid» հետզոտական կենտրոնի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ գերմանացիների 87 տոկոսը այս տարի չի պատրաստվում իր հանգիստն անցկացնել Թուրքիայում: Հարցվածների միայն 13 տոկոսն է նշել, որ կարող էր իր հանգիստն անցկացնել Թուրքիայում:

Հարցմանը մասնակցած գերմանացիների 62 տոկոսի կարծիքով՝ Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության նման մի դեպք էլ Գերմանիայում կարող էր տեղի ունենալ: Իսկ հարցվածների 57 տոկոսն այն կարծիքն է հայտնել, որ անվտանգության նկատառումներով ստուգումները նպատակահարմար է անցկացնել մինչև օդանավակայաններ մուտք գործել:

Նշենք, որ մինչև նախորդ տարի Թուրքիան մեկն էր այն երեք երկրներից, որոնց նախապատվություն էին տալիս գերմանացի զբոսաշրջիկները: Գերմանիայի տուրիստական ընկերությունների միության տվյալների համաձայն՝ անցյալ տարի  5 մլն 600.000 գերմանացի է այցելել Թուրքիա:

Սակայն հունվարին 12-ին Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Գերմանիայում Թուրքիայի հանդեպ տագնապներն ու անվստահությունը մեծացել է: Հիշեցնենք, որ Սուլթանահմեթի պայթյունի հետևանքով  զոհվածների թվում Գերմանիայի 13 քաղաքացի կար:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}