Տնտեսական09:10, 06 Հուլիս 2016
Իրանական բանկերը Թուրքիայում մասնաճյուղեր հիմնելու մտադրություն ունեն

Թուրքիայի բանկային ոլորտի կազմակերպման և վերահսկողության խորհրդի նախագահ Մեհմեթ Ալի Աքբենը հայտարարել է իրանական բանկերի` Թուրքիայում հիմնավորվելու մտադրության մասին:
Աքբենը նշել է, որ դեռևս 2015-ի սեպտեմբերին իրանական «Saman» բանկը դիմում է ուղարկել իրենց՝ ցանկություն հայտնելով Թուրքիայում մասնաճյուղ բացել և տեղեկատվություն խնդրել ով Թուրքիայի բանկային ոլորտի վերաբերյալ:
Նման մի դիմում էլ ստացել են 2010-ին իրանական «Tejarat» բանկի կողմից:
Թուրք պաշտոնյան նաև տեղեկացրել է, որ իրանական «Pasargad» բանկն արդեն դիմել է իրենց Թուրքիայում 300 մլն լիրա կապիտալով բանկ հիմնելու թույլտվություն ստանալու համար:
2015-ի սեպտեմբերին իրանական կողմի դիմումները քննարկելու նպատակով բանկային ոլորտի առաջատարների նախաձեռնությամբ ժողով է հրավիրվել, որտեղ տեղի ունեցած քննարկումների և կայացված որոշումների մասին տեղյակ է պահվել Իրանի համապատասխան մարմիններին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |