Տարածաշրջան07:52, 06 Հուլիս 2016
Թուրքիա զբոսաշրջիկներ ուղարկելու համար Ռուսաստանը չարթերային թռիչքների խնդիր ունի

Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին հայտարարելուց հետո Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների հոսք է ակնկալվում: Թուրքական «Star» լրատվական կայքը հայտնում է, որ որոշ տուրօպերատորներ զբոսաշրջիկների նվազ հետաքրքության պատճառով ցանկանում են Հունաստան և Կիպրոս չարթերային թռիչքները փոխել դեպի Թուրքիա:
Սակայն Ռուսաստանի տրանպորտի փոխնախարար Վալերիի Օկուլովը հայտարարել է. «Այժմ ուղևորափոխադրումների ամենաեռուն շրջանն է: Թուրքիա զբոսաշրջիկ ուղարկելու համար չարթերային թռիչքներում որևէ փոփոխություն անելը հեշտ չի լինելու»:
Նա նաև նշել է, որ այս տարի չարթերայի թռիչքների ուշացումների պատճառով առաջացած բողոքները թուրքական ուղղության ներգրավման պարագայում էլ ավելի կաճեն:
Ըստ փոխնախարարի՝ պահուստային ինքնաթիռները թուրքական ուղղությանը տրամադրելու դեպքում վիճակը ավելի կբարդանա:
Մասնագետները կարծում են, որ եթե միայն ամռան ամիսներին 700 հազար ռուս զբոսաշրջիկ էր իր հանգիստը կազմակերպում Թուրքիայում, ապա չարթերային թռիչքների խնդրի պատճառով այս ամառ նրանց թիվը չի անցնի 350 հազարը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |