Տարածաշրջան08:51, 07 Հուլիս 2016
Թուրքիայում 2 սիրիացի են մահացել իրենց իսկ պատրաստած ռումբի պայթյունից
Թուրքիայի Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանի տներից մեկում որոտացած ուժգին պայթյունի հետևանքով 2 սիրիացի է մահացել:
Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` նշյալ տանը բնակվող 2 սիրիացիների կողմից պատրաստվող ռումբը, պայթել է հենց պատրաստման ընթացքում: Դեպքի վայր ժամանած ոստիկանները տանից հայտնաբերել են 1 ատրճանակ` իր խլացուցիչով:
Նշվում է, որ ծանր վիրավորված սիրիացիները մահացել են Ռեյհանլըի հիվանդանոցում: Մահացածների ինքնության վերաբերյալ տեղեկություններ չի հաղորդվում:
Ըստ Հաթայի նահանգապետարանի տարածած հայտարարության` դեպքը կատարվել է հունիսի 6-ին ժամը 17.30-ի սահմաններում Ռեյհանլը շրջանի Քանաթլը թաղամասի տներից մեկում:
Դեպքի մանրամասները պարզելու նպատակով հետաքննություն է սկսվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |