• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 22:15
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:35, 15 Հուլիս 2016

Սիրիայի նախագահը կրկին մեղադրել է Թուրքիային ահաբեկչությանն աջակցելու մեջ

Սիրիայի նախագահը կրկին մեղադրել է Թուրքիային ահաբեկչությանն աջակցելու մեջ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կրկին մեղադրել է Թուրքիային՝ Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումներին աջակցություն ցուցաբերելու մեջ:

Թուրքական «Diken.com.tr» լրատվակայքի փոխանցմամբ՝ ամերիկյան NBC հեռուստաընկերության եթերում  Ասադը մասնավորապես հետևյալ մեկնաբանությունն է արել.

«Ամենակարևոր գործոնն այն է, թե ահաբեկչությանը աջակցություն ցուցաբերող երկրները, մասնավորապես՝ Թուրքիան և Սաուդյան Արաբիան, դեռ որքան կշարունակեն դա անել … Եթե այդ երկրները դադարեցնեն իրենց աջակցությունը, մենք մի քանի ամսվա ընթացքում կհաղթեն այս պատերազմում»:

Սիրիայի նախագահը նշել է, որ Սիրիայի կառավարության դեմ պայքարող խմբավորումները  Սաուդյան Արաբիայի նյութական աջակցությամբ հավաքվում  են Թուրքիայում և ապա ուղարկվում Սիրիա:

«Այս երկրների նպատակը պատերազմը երկարաձգելն է: Եթե կամենան, կարող են ավելի երկարաձգել: Մի շարք տարածաշրջանային և միջազգային ուժեր ներքաշվեցին պատերազմի մեջ: Այդ պատճառով ոչ ոք հստակ չի կարող ասել, թե այս պատերազմը երբ կավարտվի», - ասել է Ասադը:

Նախագահը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանի՝ սիրիական պատերազմին միանալուց հետո ընդդիմադիրները սկսել են  տարածքներ կորցնել: Մյուս կողմից, Ռուսաստանի հարձակումներից հետո Թուրքիան և Սաուդյան Արաբիան սկսել են ավելի շատ զինյալներ ուղարկել Սիրիա:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}