• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 05:14
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական06:37, 16 Հուլիս 2016

Էրդողանը հայտարարել է, որ ապստամբության հեղինակները շատ թանկ են վճարելու

Էրդողանը հայտարարել է, որ ապստամբության հեղինակները շատ թանկ են վճարելու

Հուլիսի 16-ի առավոտյան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մուղլայից ժամանել է Ստամբուլի «Աթաթուրք»  օդանավակայան: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ օդանավակայանի պետական հյուրատանը Էրդողանը մամուլի ասուլիս է հրավիրել, որի ընթացքում մասնավորապես հայտարարել է.

«Այս պահին տեղի ունեցող շարժումը դավաճանական շարժում է, ապստամբություն է: նախապես ասեմ, որ հայրենիքի դավաճանության այս փորձի դիմաց հատուցումը, բնականաբար, շատ թանկ է լինելու»:

Թուրքիայի նախագահը նշել է, որ շարժման հեղինակները Թուրքիայի զինված ուժերի մեջ  փոքրամասնություն են կազմում և նրանք չեն հանդուրժում երկրի  և թուրք ժողովրդի միասնականությունը, համախմբվածությունն ու ամբողջականությունը: Էրդողանը համոզմունք է հայտնել, որ երկրի զինված ուժերում, անվտանգության տարբեր ենթակառույցներում, պետական կառույցներում 40 տարի շարունակ ներթափանցել են «զուգահեռ կառույցի»  (Գյուլենական համայնքի) քողարկված անդամները, որոնք էլ հենց այսօրվա շարժման հեղինակն են:

Էրդողանի հայտարարության ժամանակ նրա կողքին կանգնած են եղել էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքն ու «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ - AKP) Ստամբուլի նահանգային ղեկավար Սելիմ Թեմուրչին:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձ է կատարվել, որն ուղեկցվել է օդային ու ցամաքային ռմբահարումներով: Հայտվում է ամենաքիչը 60 զոհի և հարյուրավոր վիրավորների մասին: Հաղորդվում է, որ հուլիսի 16-ի լույս առավոտվա դրությամբ հեղաշրջման փորձը կառավարական ուժերի կողմից հիմնականում ճնշվել է:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}