Տարածաշրջան09:56, 16 Հուլիս 2016
Էրդողանը ժողովրդին հորդորել է չլքել փողոցները

Թուրքիայի նախագահականից արված հայտարարության մեջ ժողովրդին կոչ է արվել շարունակել մնալ դրսում և «տեր կանգնել» փողոցներին: Twitter-ում նախագահականի պաշտոնական հաշվից արված հայտարարության մեջ մասնավորապես ասվել է.
«Այս ապստամբությունը ինչ աստիճանի էլ հասնի` երեկոյան պետք է դուրս գանք փողոց և այնտեղ տեր կանգնենք իրադրությանը, քանի որ ամեն պահի կարող է նոր շարժում սկսվել»:
Հիշեցնենք, որ Թուրքիայում սկսված ռազմական հեղաշրջման փորձի առաջին ժամերին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելությով հանդես է եկել «HaberTurk»-ի եթերով ու քաղաքացիներին կոչ արել դուրս գալ փողոցներ, հրապարակներ ու տեր կանգնել իրենց իրավունքներին: էրդողանի ելույթից հետո երկրի մի շարք վայրերում (Ստամբուլ, Անկարա, Ադանա, Էրզրում, Տրապիզոն, Մալաթիա) քաղաքացիների դուրս են եկել փողոց:
Հուլիսի 15-ի երեկոյան Ստամբուլում և մայրաքաղաք Անկարայում սկսված ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձը հուլիսի 16-ի առավոտյան արդեն գրեթե լիովին ճնշվել է: Շարժման կազմակերպման և մասնակցության մեջ մեղադրվող հարյուրավոր զինվորականներ ու պաշտոնյաներ ձերբակալվել կամ պաշտոնաթող են արվել: Էրդողանը այս գործողությունը որակել է որպես պետական դավաճանություն և հայտարարել, որ մեղավորները ամենախիստ ձևով կպատժվեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |