Տարածաշրջան08:39, 16 Հուլիս 2016
Հեղաշրջման փորձի հետևանքով Թուրքիայում զոհերի թիվը հասել է 90-ի, վիրավորներինը`1154-ի

Հոլիսի 15-ի լույս 16-ի գիշերը զինվորականների կողմից իրականացված ռազմական հեղաշրջման հետևանքով զոհվածների թիվը հասել է 90-ի, վիրավորներինըէ 1154-ի:
Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` 90 սպանվածների մեջ կա 41 ոստիկան և 2 զինվորական: Սպանվածների թվում է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) բոլոր գովազդային արշավների կազմակերպիչ Էրոլ Օլչաքը:
1154 վիրավորներից 59-ը ոստիկաններ են, 19-ը զինվորներ, մնացած 1076-ը քաղաքացիական անձիք:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի երեկոյան Ստամբուլում և մայրաքաղաք Անկարայում սկսված ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձը հուլիսի 16-ի առավոտյան արդեն գրեթե լիովին ճնշվել է: Շարժման կազմակերպման և մասնակցության մեջ մեղադրվող հարյուրավոր զինվորականներ ու պաշտոնյաներ ձերբակալվել կամ պաշտոնաթող են արվել: Էրդողանը այս գործողությունը որակել է որպես պետական դավաճանություն և հայտարարել, որ մեղավորները ամենախիստ ձևով կպատժվեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |