• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 02:55
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:16, 18 Հուլիս 2016

Թուրքիայում հեղաշրջման հրահանգը ֆաքսով ստացվել է զինված ուժերի գլխավոր շտաբից

Թուրքիայում հեղաշրջման հրահանգը ֆաքսով ստացվել է զինված ուժերի գլխավոր շտաբից

Հուլիսի  15-ին Թուրքիայում  ռազմական հեղաշրջման փորձ կատարած զինծառայողների ցուցմունքներից ուշագրավ տեղեկություններ են ի հայտ եկել: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ հարցաքննվել են հատուկ նշանակության ուժերի հրամանատարության զինծառայողները, որոնք ձերբակալվել էին ձախողված գործողության շրջանակներում:

Զինծառայող Օսման Չ-ն հարցաքննության ժամանակ հայտնել է, որ հեղաշրջման փորձին մասնակցած զինվորները զինվել են նախագահականի պահակային գնդում: Իսկ գործողությունը սկսելու հրամանը ստացվել է զինված ուժերի գլխավոր շտաբից՝ ֆաքսի միջոցով:

«Հուլիսի 15-ին զորավարժություն անցկացնելու պատրվակով զինվորները բերվեցին նախագահականի պահակային գունդ: Այստեղ զինվորներին կամուֆլյաժ (ներկաքողարկում), զենք ու զինամթերք բաժանվեց», - պատմել է հատուկ նշանակության ուժերի զինծառայողը:

Այնուհետև զինծառայողները անվտանգության ապահովման պատրվակով ուղարկվել են Գյոլբաշըում գտնվող հատուկ ուժերի հրամանատարություն:

Հարցաքննությունների ժամանակ պարզվել է նաև, որ ֆաքսով ստացված հրանհանգում նշված է եղել, թե հրամանատարական կազմը պետք է փոխվի: Հրահանգում մասնավորապես արձանագրվել է, որ գործող հրամանատար Զեքաի Աքսաքալլըն հեռացվել է պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է Սեմիհ Թերզին:

ՀԻշեցնենք, որ հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձ է կատարվել, որը, սակայն, հուլիսի 16-ի դրությամբ արդեն լիովին ճնշվել է: Օդուժի կիրառմամբ իրագործված հեղաշրջման փորձի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, եղել է 161 զոհ և 1440  վիրավոր: Ձախողված հեղաշրջման շրջանակներում Թուրքիայում զանգվածային ձերբակալություններ են տեղի ունենում, մինչ այժմ ձերբակալվածների թիվ անցել է 6.000-ը, որոնց մեջ մեծ թիվ են կազմում անվտանգության և իրավաշտպան համակարգի բարձրաստիճան ներկայացուցյիչները:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}