• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 06:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական11:26, 19 Հուլիս 2016

Հեղաշրջման փորձից հետո տեղի է ունեցել լիրայի փոխարժեքի ամենամեծ անկումը 2008-ից ի վեր

Հեղաշրջման փորձից հետո տեղի է ունեցել լիրայի փոխարժեքի ամենամեծ անկումը 2008-ից ի վեր

Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում սկսված ռազմական հեղաշրջման փորձն իր ազդեցությունն ունեցավ նաև երկրի ֆինանսատնտեսական վիճակի վրա: Թուրքական «Onedio.com» լրատվակայքը ներկայացնում է ձախողված հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում նշյալ ոլորտում տեղի ունեցած և ակնկալվող ուշագրավ զարգացումները:

Մասնավորապես, վարչապետ Բինալի Յըլդըրըմի՝ «հեղաշրջման փորձ է կատարվել» բովանդակությամբ հայտարարությունից հետո Թուրքիայում կտրուկ աճել է լիրայի վաճառքի ինտենսիվությունը: Միաժամանակ թուրքական լիրայի փոխարժեքը ԱՄՆ դոլարի համեմատ մեկ երեկոյի ընթացքում անկում  է ապրել 0.6 տոկոսով: Դոլար-լիրա փոխհարաբերությունը նշյալ ժամանակահատվածում 
1 դոլար=2.88 թուրական լիրա փոխարժեքը դարձել է 1 դոլար=3.05 թուրքական լիրա: Այնուհետև նահաջել է մինչև 3.01: Սա լիրայի փոխարժեքի արձանագրված ամենամեծ անկումն է 2008թ. հետո: 

Թուրքիայի «Denizbank»-ի գլխավոր  տնօրեն Հաքան Աթեշը տեղեկացրել է, որ ուրբաթ օրը (հուլիսի 15-ին) այլ ուրբաթների համեմատ  բանկոմատներից  շուրջ 2.5 անգամ ավելի շատ գումար է կանխիկացվել: Սակայն բանկի տնօրենը ընդգծել է, որ շուկայի նման տատանումները նորմայի սահմաններում են:

Իսկ ներդրումների ոլորտի մասնագետներից Գյոքհան Ուսկուայը նշել է, որ Թուրքիայում յուրաքանչյուր ամիս որևէ մասշտաբային դեպք է արձանագրվում, այդ պատճառով էլ օտար ներդրողների մի մասը կարող է իր բաժնեմասերը վաճառելով դուրս գալ երկրից: Սակայն, Ուսքուայի համոզմամբ, դա ժամանակավոր բնույթ կկրի և ներդրողները դեռ կվերադառնան Թուրքիա:

Վերջին զարգացումները նաև թուրքական բանկերի համար են վճռորոշ եղել: Մասնավորապես,  Թուրքիայի ավանդների փոխհատուցումը երաշխավորող հիմնադրամը հայտարարել է, որ  թուրքական «Asya Katılım Bankası» բանկը ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը: Բանկի հետ կապված բոլոր վճարումները ընդունելու իրավունքը տրվել  է «Şekerbank»-ին:

Ձախողված հեղաշրջման պատճառով էլ ավելի մեծ անկումներ են սպասվում նաև զբոսաշրջության ոլորտում: Ռուսական ինքնաթիռի խոցումից հետո դեռ նոր-նոր կարգավորվող ռուս թուրքական հարաբերությունները ճգնաժամի մեջ գտնվող զբոսաշրջության ոլորտում աշխուժացման հնարավորություն էին ստեղծել, սակայն հուլիսի 15-ի դեպքերից հետո ակնկալվում է, որ տարվա երկրորդ կիսամյակում էլ տուրիզմում առանձնապես աշխուժություն չի նկատվի:

Իսկ «Bloomberg News»-ի գնահատմամբ՝ նավթի առևտրի համար կարևոր տարանցիկ երկիր հանդիսացող Թուրքիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները կարող են խաթարել նավթի տեղափոխման գործընթացը, ինչպես նաև՝ նպաստել նավթի գնի բարձրացմանը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}