• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 06:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան12:59, 20 Հուլիս 2016

Վրաստանը և Թուրքիան խորացնում են երկկողմ համագործակցությունը

Վրաստանը և Թուրքիան խորացնում են երկկողմ  համագործակցությունը

Թուրքիայում «Թուրք-վրացական Բարձր Մակարդակի Ռազմավավարական  Համագործակցության խորհրդի» ստեղծման մասին համաձայնագիր  է ստորագրվել: Այնուհետև տեղի է ունեցել վերոնշյալ խորհրդի առաջին նիստը, որի արդյունքում երկու երկրների միջև ստորագրվել է շուրջ 6 համագործակցության համաձայնագիր:

Ըստ թուրքական «Trthaber»  լրատվական կայքի`  այդ մասին հայտնի է դարձել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի և Վրաստանի վարչապետ Գիորգի Քվիրիքաշվիլիի  մասնակցությամբ Անկարայում գտնվող Չանքայա պալատում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Թուրքիայի աշխատանքի և սոցանվտանգության նախարար Սուլեյման Սոյլուի և Վրաստանի Աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերով նախարար Դավիթ Սերգեենկոյի միջև համաձայնագիր է ստորագրվել, որով  Թուրքիայի և Վրաստանի կառավարությունները պետք է համագործածկցեն միմյանց հետ  սոցանվտանգության և զբաղվածության ոլորտում:

Բացի դրանից Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը և Վրաստանի  պատիժների իրականացման հարցերով զբաղվող նախարար Կախա Կակհիշվիլին ստորագրել են բանտային և պայմանական կալանքների իրականացման ոլորտում երկու երկրների համագործակցության մասին համաձայնագիր:

Համաձայնագրեր են ստորագրվել  նաև միջազգային բեռնափոխադրումների, ինչպես նաև ներդրումների ոլորտում համագործակցության վերաբերյալ: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}