Տարածաշրջան11:54, 21 Հուլիս 2016
Ադրբեջանի որոշ ռազմական օբյեկտներ Թուրքիայի զինված ուժերի տրամադրության տակ կլինեն

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը վավերացրել է 2016թ հունիսի 3-ին ստորագրված թուրք-ադրբեջանական արձանագրությունը, համաձայն որի, Թուրքիայի զինված ուժերը (TSK) հնարավորություն են ստանում օգտագործել Ադրբեջանի «Kızıl Şark» կոչվող ռազմական ավանի շենքերը և շինությունները, ինչպես նաև ադրբեջանական ռազմական օդանավակայաններից մեկի տերմինալը:
Ի դեպ, վերջինս գտնվում է Ադրբեջանի Հաջը Զեյնելեբիդին գյուղաքաղաքում:
Ինչպես հաղորդում է թուրքական «Haberler» լրատվամիջոցը, նշյալ ռազմական համագործակցության խորացմանը միտված արձանագրության կիրարկման համար Ադրբեջանի նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել երկրի պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին:
Նշենք, որ վերոհիշյալ փաստաթուղթը ստորագրվել էր Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի՝ Ադրբեջան կատարած պաշտոնական այցի շրջանակներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |