Քաղաքական07:47, 27 Հուլիս 2016
ԵՄ-ն հեղաշրջման անհաջող փորձից հետո Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ չի սահմանի

Եվրոպական Միության (ԵՄ) ընդլայնան և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը նախորդ շաբաթ ԵՄ հանձնաժողովի նիստում առաջարկել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Hurriyet» թերթի կայքը՝ հղում անելով Բրույսելում հրատարակվող «Politico Europe» շաբաթաթերթին: Ըստ աղբյուրի` պատժամիջոցներ սահմանելու առաջարկն արվել էր հուլիսի 15-ին Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո հազարավոր պետական պաշտոնյաների և քաղծառայողների աշխատանքից հեռացվելու կապակցությամբ:
Նախաձեռնության հեղինակ Հանն առաջարկել է պատժամիջոցների շրջանակում Թուրքիային տրվող 3 միլիարդ եվրո օգնությունը դադարեցնել: Սակայն Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու առաջարկը կասեցրել է ԵՄ հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: Վերջինս նշել է, որ այդ գումարը հատկացվում է սիրիացի փախստականներին և նպատակաուղղվում է հասարակական կազմակերպություններին: Յունկերն ընդգծել է, որ ԵՄ-ն չպետք է հրաժարվի Թուրքիայի հետ փախստականների հարցերով պայմանագրից:
Պատժամիջոցներին դեմ է արտահայտվել նաև ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |