Քաղաքական08:50, 28 Հուլիս 2016
Թուրքական իշխանությունները հրաժարվում են հանդիպել Գերմանիայի դեսպանի հետ

Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը չի կարողանում հանդիպել թուրքական պատկան գերատեսչությունների պաշտոնյաների հետ: Արտգործանխարարության կամ կառավարության այլ պաշտոնյաների հետ հանդիպելու դեսպանի ցանկությունը մերժվում կամ մնում է անպատասխան: Թուրքական «Aktifmedya» լրատվական կայքը հայտնում է, որ Գերմանիայի դեսպանի նկատմամբ թուրքական իշխանությունների այդօրինակ վերաբերմունքի պատճառը հունիսի 2-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանի՝ Բունդեսթագի ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն է:
Բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի ու Գերմանիայի հարաբերությունները սրվեցին, իսկ թուրքական կառավարությունը հայտարարեց, որ Գերմանիայի դեմ պատրաստելու է «գործողությունների ծրագիր»:
Ցեղասպանության բանաձևի ընդունմամբ է պայմանավորվում նաև այն, որ Թուրքիան թույլ չի տալիս Գերմանիայի պաշտպանության նախարարության պաշտոնյաներին այցելել ՆԱՏՕ-ի կողմից օգտագործվող թուրքական «Ինջիրլիք» ռազմաբազա և տեսակցել գերմանացի զինվորականների հետ: Աշնանը նախատեսվում է գերմանացի խորհրդարանականների այցելություն «Ինջիրլիք», սակայն Թուրքիայի իշխանությունները դեռևս թույլտվություն չեն տվել, ինչը կոշտ քննադատության է արժանացել Գերմանիայի կողմից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |