Տարածաշրջան07:20, 29 Հուլիս 2016
Թուրքիայի բանակում ռազմական օդաչուների պակաս կա

Թուրքիայի զինված ուժերից (TSK) հեռացված 213 օդաչուից հետո բանակում խիստ նվազել է F-16 և F-4 ռազմական ինքնաթիռների օդաչուների թիվը:
Ինչպես հաղորդում է թուրքական «Haberler» լրատվական կայքը, հուլիսի 15-ին ձախողված ռազմական հեղաշրջումից հետո սկսված պաշտոնանկությունների շրջանակներում ամենամեծ հարվածը հասցվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին, որտեղից 213 սպա օդաչու և 30 գեներալ է հեռացվել: Ըստ որոշ գնահատականների, նկատի ունենալով բանակում առկա տարբեր տեսակի ռազմական ինքնաթիռների ընդհանուր թիվը, այժմ թուրքական բանակում 675 օդաչուի պահանջ է զգացվում:
Մասնավորապես Թուրքիայի Իզմիր նահանգի Չիղլի շրջանում գտնվող 2-րդ օդային ռազմաբազայից հեռացվել է 23 սպա: Հեռացումներ են եղել նաև Դիարբեքիրում գտնվող ռազմաօդային բազայից: Հեռացվածների թվում են նաև 44 ռազմական ինքնաթիռների տեխնիկական հարցերով զբաղվող ենթասպաներ: Այժմ Թուրքիայի ռազմաօդային ուժերում առկա է տարբեր տեսակի գույքագրված մոտ 450 ռազմական ինքնաթիռ, որոնցից 300-ը F-16 և F-4 տիպի կործանիչներ են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |