Տարածաշրջան09:20, 01 Օգոստոս 2016
ԱՄՆ-ի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Թուրքիայում է

ԱՄՆ-ի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետ Ջոսեֆ Դունֆորդը հուլիսի 31-ին մեկնել է Թուրքիա: Ըստ թուրքական «Hurriyet» օրաթերթի կայքի` Դունֆորդի ինքնաթիռն Իրաքից միանգամից մեկնել է Թուրքիայի Ադանա քաղաքում տեղակայված ՆԱՏՕ-ի Ինջիրլիք ռազմաբազա: Նա հանդիպումներ է ունեցել ռազմաբազայի ամերիկացի զինվորների հետ:
Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ-ի ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետն այնտեղից մեկնելու է մայրաքաղաք Անկարա, որտեղ մի շարք հանդիպումներ են նախատեսված թուրք պաշտոնյաների հետ:
Անկարայում նա հանդիպելու է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ:
Ըստ Hurriyet-ի՝ նշյալ այցի պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ որոշ ամերիկացի գեներալներ Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո այնպիսի հայտարարություններ արեցին, որոնք լարվածություն առաջացրեցին թուրք-ամերիկյան հարաբերություններում:
Հավելվում է, որ Անկարայում նշյալ հանդիպումներից հետո Դունդորֆը նորից կվերադառնա Ինջիրլիք ռազմաբազա, ապա կլքի Թուրքիայի սահմանները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |