Տնտեսական11:19, 01 Օգոստոս 2016
Թուրքիայի արտահանման ծավալները նվազել են

Թուրքիայից արտահանման ծավալը 2016 հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատ նվազել է: Այս մասին հայտնում է թուրքական «Milliyet» թերթի կայքը՝ ներկայացնելով «Թուրքիայի արտահանողների միության» (ԹԱՄ) հրապարակած տվյալները: Ըստ ԹԱՄ տվյալների` միայն հուլիս ամսին նախորդ տարվա նույն ժամանակհատվածի հետ համամետած արտահանումը նվազել է 18.7 տոկոսով՝ կազմելով 8 մլրդ 779 մլն դոլար:
ԹԱՄ նախագահ Մեհմեթ Բույուքեքշիի կարծիքով արտահանման ծավալների նվազումը պայմանվորված է Ռամադան ամսվա 9-օրյա արձակուրդով և արտահանման գների նվազմամբ:
2016թ. առաջին 7 ամսիներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ արտահանումը նվազել է 4.9 տոկոսով՝ կազմելով 80 մլրդ 447 մլն դոլար: Իսկ մեկ տարվա կտրվածքով 6.1 տոկոս անկումից հետո արտահանման ծավալը եղել է 139 մլրդ 723 մլն դոլար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |