Գիտակրթական14:04, 02 Օգոստոս 2016
Ղազախստանում գյուլենական դպրոցները չեն փակվի՝ հակառակ Թուրքիայի զգուշացումներին

Ղազախստանը մերժել է Թուրքիայի պահանջը` տեղի գյուլենական դպրոցները փակելու վերաբերյալ: Թուրքական «Haberler» լրատվակայքը, հղում անելով «Akipress» լրատվական գործակալությանը, նշում է, որ այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել Ղազախստանի կրթության նախարարությունը:
Մասնավորապես նշված է եղել, որ Ղազախստանում գյուլենական համայնքի հետ կապված 27 գործող դպրոցները չեն փակվելու:
«Այդ դպրոցները նախկինի նման շարունակելու են գործել: Ուսուցիչները և ընտանիքները թող չանհանգստանան, թե դրանք կփակվեն»:
Նշվում է նաև, որ այդ դպրոցները ստեղծվել են Ղազախստանի անկախությունից հետո Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Թուրգութ Օզալի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջև ստորագրված երկկողմ համաձայնագրի հիման վրա:
Ավելի վաղ Թուրքիան Ղազախստանում իր դեսպանի միջոցով գյուլենական դպրոցների հետ կապված զգուշացում էր արել էր Ղազախստանի իշխանություններին: Թուրքական աղբյուրը ընդգծում է, որ գյուլենական դպրոցների փակման հարց կա նաև Ղրղզստանում, սակայն տեղի իշխանությունները մինչև հիմա ոչ մի քայլ չեն ձեռնարկել այդ հարցում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։

Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |