• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 00:47
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Գիտակրթական13:30, 04 Օգոստոս 2016

Թուրքիան կոչ է անում աշխարհի 100 երկրներում փակել գյուլենական դպրոցները

Թուրքիան կոչ է անում աշխարհի 100 երկրներում փակել գյուլենական դպրոցները

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) փոխնախագահ և արտաքին հարաբերությունների հարցերով պատասխանատու, Մեհդի Էքերն ասել է, որ այն 100 երկրները, որտեղ կան գյուլենական դպրոցներ, պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկել դրանք փակելու համար:

Թուրքական  «Sozcu» թերթի կայքի իրազեկմամբ` Էքերը նշել է, որ եթե նշյալ միջոցները չձեռնարկվեն, ապա այդ երկրներում կկրկնվի նույն բանը, ինչ տեղի ունեցավ Թուրքիայում հուլիսի 15-ին՝ նկատի ունենալով ռազմական հեղաշրջման փորձը:

Թեմայի շուրջ նա խոսել է օտարերկրյա լրատվականների թղթակիցների հետ: Խոսելով գյուլենական համայնքի մասին, որին պաշտոնական ԱՆկարան դիտարկում է որպես ահաբեկչական կազմակերպություն,  ԱԶԿ-ի փոխնախագահն ասել է.

«Այդ կազմակերպությունը աշխարհի 100 երկրներում ավելի քան 700 դպրոց ունի:  Այժմ մեր մարդկային պարտքն  է զգուշացնել այն երկրներին, որտեղ կան այդ դպրոցները: Պատարստ ենք կիսվել նրանց հետ ցանկացած տեղեկատվությամբ»:

Նա հաստատել է օգոստոսի վերջին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի՝ Թուրքիա կայանալիք այցի լուրը, ապա հավելել, որ դրա շրջանակներում ակնկալվում է ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև համաձայնություն` Իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի Թուրքիա արտահանձման հարցի շուրջ, ում թուրքական իշխանությունները մեղադրում են ռազմական հեղաշրջման փորձի կազմակերման մեջ: Գյուլենի արտահանձման հարցը որակվում է որպես ԱՄՆ-ի «դաշնակցային անհրաժեշտություն»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
11:29, 15 սեպ
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Թուրքիան ու Վրաստանը կնքել են համագործակցության հուշագիր
11:10, 05 սեպ
Թուրքիան ու Վրաստանը կնքել են համագործակցության հուշագիր

Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։

Բերքլիի համալսարանում ադրբեջանցիների ճնշմամբ կրկին չեղարկվել է Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը
12:45, 30 մայ
Բերքլիի համալսարանում ադրբեջանցիների ճնշմամբ կրկին չեղարկվել է Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը

Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}