Քաղաքական12:06, 04 Օգոստոս 2016
Օգոստոսին նախատեսվում է ԱՄՆ պետքարտուղարի այցը Թուրքիա

Ընթացիկ տարվա օգոստոսին նախատեսվում է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի այցը Թուրքիա: Թուրքական «Haberler» լրատվակայքը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, տեղեկացնում է, որ պետքարտուղարի այցը Թուրքիա ենթադրվում է, որ տեղի կունենա օգոստոսի վերջին: Դա կլինի Քերիի առաջին այցը Թուրքիա` հուլիսի 15-ին ձախողված հեղաշրջումից հետո:
Իսկ ավելի վաղ, նույն աղբյուրների համաձայն. ԱՄՆ-ից Թուրքիա է մեկնելու կամ Քերրին, կամ էլ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը:
Թուրքական լրատվամիջոցը հիշեցնում է, որ հուլիսի 31-ին Թուրքիա էր մեկնել ԱՄՆ-ի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետ Ջոսեֆ Դունֆորդը: Նրան ընդունել էր Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: ԱՄՆ-ի ԶՈՒ գլխավոր շտապի պետն այցի ընթացքում խոսք էր տվել, որ Իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու վերաբերյալ պաշտոնական ԱՆկարայի դիրքորոշումը կհայտնի ԱՄՆ-ի ղեկավարությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |