• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 02:55
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:54, 05 Օգոստոս 2016

Իբրահիմ Քալըն. «Թուրքիան Ռուսաստանին համարում է բարեկամ և գործընկեր»

Իբրահիմ Քալըն. «Թուրքիան Ռուսաստանին համարում է բարեկամ և գործընկեր»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Էրդողանի՝ Ռուսաստան կատարելիք այցից առաջ հարցազրույց է տվել ռուական պետական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը: Այս մասին տեղեկացնող թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքը հայտնել է, որ Քալընը հարցազրույցի ժամանակ խոսել է ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին:

Ըստ Քալընի՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վճռականության շնորհիվ: Նա կարծում է, որ երկու նախագահների միջև օգոստոսի 9-ն կայանալիք հանդիպումը կարագացնի կարգավորման գործընթացը: Քալընը կարևորել է սերտ համագործակցությունն ինչպես երկողմ հարաբերություններում, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային հարցերում:

Նա անդրադարձել է ռուսների և թուրքերի հարյուրամյա բարեկամությանը՝ նշելով, որ այժմ էլ Թուրքիան Ռուսաստանին բարեկամ և գործընկեր է համարում և համոզված է, որ ռուս ժողովուրդն ու կառավարությունը նույն վերաբերմունքն ունեն Թուրքիայի հանդեպ:

Անդրադառնալով Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգին՝ Քալընը տեղեկացրել է, որ հանդիպման ժամանակ քննարկվելու են երկկողմ հարաբերություններին, Սիրիայի ճգնաժամին, ահաբեկչության դեմ պայքարին և տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր:

Խոսելով սիրիական ճգնաժամի լուծման մասին՝ Քալընը հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ համագոծակցելով օր առաջ քաղաքական լուծում կտան հարցին: Նա միաժամանակ ընդգծել է, որ քանի  դեռ Սիրիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Բաշար Ասադը Սիրիայում քաղաքական անցումային փուլի մասին խոսելն անհնար է:

«Եթե Ասադի մնա, նշանակում է, որ բախումները շարունակվելու են: Եթե մեր նպատակը Սիրիայում մնայուն խաղաղություն հաստատելն է, ապա դա հանարվոր է չէ անել Ասադի հետ միասին, ինչն ակնհայտ է դարձել, 5 տարի տևած բախումներից, կես միլիոն անմեղ սիրիացիների մահից հետո:  Կարևորն այն է, որ Սիրիայում հաստատվի ժողովրդավարական լեգիտիմություն ունեցող, բազմակարծիք մի  քաղաքական կառույց, որն ընդունելի կլինի բոլոր սիրիացիների համար: Նման արդյունքը, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի շահերի տեսանկյունից անհրաժեշտություն է»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}