Տարածաշրջան14:26, 09 Օգոստոս 2016
Hurriyet. Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին նպաստել է թուրք գործարարը

Հայտնի է դարձել, որ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել է թուրք գործարար Ջավիթ Չաղլարի շնորհիվ: Գործընթացին նրա մասնակցությունը բացահայտել է «Hurriyet» պարբերականի հոդվածագիր Մուրադ Յեթքինը «Թուրք-ռուսական ճգնաժամին վերջ դրած գաղտնի դիվանագիտության պատմությունը» հոդվածում:
Սյունակագիրը նշում է, ռուս-թուրքական ճգնաժամի հաղթահարման գործում գործարար Ջավիթ Չաղլարի գործուն մասնակցության մասին իր ձեռք բերած տեղեկության իսկությունը հաստատել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբարհիմ Քալընը՝ ասելով. «Ջավիթ Չաղլարը շատ կարևոր դերակատարում է ունեցել, իսկ Թուրքիայի ներկայիս զինված ուժերի (ԶՈՒ) Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը առանցքային դեր են ունեցել»:
Ըստ Յեթքինի տեղեկացման՝ թուրք գործարարը, որը Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի ծանոթներից է, ներդրումային ծրագրեր է իրականացնում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) կազմի մեջ գտնվող Դաղըստանի ինքնավար հանրապետությունում և սերտ կապեր ունի հանարապետության նախագահ Ռամազան Աբդուլաթիփովի հետ:
Գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տեղեկացնում է, որ Չաղլարը Դաղստանի նախագահի միջոցով կարող է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապ հաստատել: Էրդողանի համաձայնությամբ սկսվում են դիվանագիտական շփումները: Որոշվում է կապ հաստատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Յուրի Ուշակովի հետ Էրդողանի գրավոր հայտարարությունը տեղ հասցնելու նպատակով:
Հուլիսի 23-ին դրական տեղեկություն է ստացվում նաև Ղազախստանի նախագահ Նազարբաևից, որը Պուտինի հետ հանդիպումից հետո հայնտում է, որ վերջինս պատրաստ է Էրդողանի նամակը ստանալուց հետո հանդիպել նրա հետ: Ըստ սյունակագրի՝ նամակը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշկենդում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության նիստին մասնակցող Պուտինին պետք է հանձնվեր հուլիսի 24-ին: Նամակը Տաշկենդ է հասցրել Ջավիթ Չաղլարը, իսկ այն Պուտինին է հանձնել նրա խորհրդական Ուշակովը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |