Ղարաբաղ14:45, 10 Օգոստոս 2016
«Ղարաբաղյան խնդրի լուծման հարցում դրական միտում կա». Թուրքիայի նախագահականի հայտարարությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման շուրջ դրական միտում է նկատվում: Ըստ թուրքական «Hurriyet» թերթի խոսնակն այս մասին հայտնել է թուրքական «A Haber» հեռուստաալիքի ուղիղ եթերում Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքների մասին խոսելիս: Նա հայտնել է, որ ռուսական կողմը վերջին շրջանում կառուցողական ներդրում է ունեցել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում՝ նշելով, որ հարցը քննարկվել է օգոստոսի 8-ին Բաքվում Պուտինի, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման ժամանակ: Իսկ այսօր էլ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն է մեկնում Մոսկվա:
Նրա պնդմամբ՝ Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ հայտարարվել է Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ համագործակցության ֆորմատ ստեղծելու մասին, ինչը շատ կարևոր քայլ է, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
Թուրքիայի նախագահականի խոսնակը իր խոսքում կրկնելով թուրքական անհիմն թեզերը նշել է, որ «եթե Հայաստանը Ղարաբաղից դուրս գա ապա այն տարածաշրջանում բոլոր հարաբերությունների, այդ թվում Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների վրա դրական ազդեցություն կունենա: Այս տեսանկյունից շատ կարևոր է, որ այս հանդիպման ժամանակ հայտարարվել է Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ համագործակցության ֆորմատ ստեղծելու մասին»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Թուրքական մամուլում Բահթիյար Էրսայը բնութագրվում է որպես «ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետ»։

Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |