Քաղաքական09:45, 10 Օգոստոս 2016
Դանիայի իշխող կուսակցությունը կոչ է արել հեռացնել Թուրքիային ԵՄ անդամակցության համար թեկնածու երկրների ցանկից

Դանիայի իշխող «Ազատական կուսակցության» արտաքին հարաբերությունների հարցերով խոսնակ Միխել Աասթրուփ Յենսենը հայտարարել է, որ Թուրքիան պետք է դուրս գա Եվրամիությանը անդամակցել ցանկացող երկրների ցուցակից: Թուրքական «Hurriyet» պարբերականի հաղորդմամբ` Դանիայի իշխող կուսակցության նշյալ հայտարարության համար պատճառ են հանդիսացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից իրականացվող «ոչ ժողովրդավար նախաձեռնությունները» և նրա կողմից Թուրքիայում մահապատժի վերականգման համար ցուցաբերված աջակցությունը:
Յենսենի խոսքերով Թուրքիան արդեն անցել է «կարմիր գիծը» և չի համապատասխանում ԵՄ-ի նվազագույն պահանջներին:
«ԵՄ-Թուրքիա բանակցություններին պետք է վերջ դրվի: Թուրքիային պետք է հեռացնել թեկնածու երկրների ցուցակից »,-ասել է Յենսենը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |