• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 02:50
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:11, 11 Օգոստոս 2016

Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի 3 նահանգներում

Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի 3  նահանգներում

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները զինված հարձակումներ են իրականացրել Թուրքիայի սահմանամերձ Շըրնաք, քրդաբնակ Մարդին և Դիարբեքիր նահանգներում, որի հետևանքով կան բազմաթիվ սպանվածներ և վիրավորներ: Ինչպես փոխանցում է թուրքական «Haberler» լրատվամիջոցը,  Շըրնաքի Բեյթուշշեբափ և Ուլուդերե  շրջանների միջև գտնվող տարածքում քուրդ զինյալները հարձակվել են թուրք զինվորներին տեղափոխող  զրահապատ մեքենայի վրա:  Հարձակման հետևանքով 4 զինվոր սպանվել է, 9 զինվոր էլ վիրավորվել է:

Նշվում է, որ այն բանից հետո, երբ թուրք զինվորները դիմել են պատասխան գործողությունների, քուրդ զինյալների որոշ մաս նահանջել է դեպի թուրք-իրաքյան սահման և հատել այն: Տարածքում թուրք ուժայինների կողմից սկսվել է լայնամասշտաբ գործողություններ, գործի են դրվել նաև «Kobra»  ռազմական ուղղաթիռներ:

Քրդաբնակ Մարդին նահանգի Քըզըլթեփե շրջանում քուրդ գրոհայինները պայթեցրել են ոստիկանական միկրոավտոբուս, որի հետևանքով սպանվել է 1 ոստիկան, 2 քաղաքացիական անձ, 20 հոգի էլ վիրավորվել է, որից 5-ը ոստիկան է:

Դիարբեքիրի Սուր շրջանում նույնպես ոստիկանական մեքենա է պայթեցվել: Զոհվել է 5 քաղաքացիական անձ, վիրավորվել 12 հոգի, որից 5 ոստիկան են:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}