Տարածաշրջան13:41, 15 Օգոստոս 2016
Չավուշօղլու. «Եվրոպան ստորացնում է Թուրքիային»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն քննադատել է երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ Եվրոպայի ցուցաբերած դիրքորոշումը: «Եվրոպական երկրները Թուրքիային օգնելու փոխարեն ստորացնում են»,- ասել է թուրք նախարարը:
Ըստ «BBC» -ի թուրքական ծառայության` Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան ԵՄ անդամության հարցում գրեթե բոլոր երկրներից ավելի շատ ջանք է ներդրել, սակայն այդ ամենին ի պատասխան ստացել է սպառնալիքներ, վիրավորանք ու դեմ հանդիման մնացել անդամության գործընթացը կասեցնելու հետ:
«Ինքս ինձ հարցնում եմ` մենք ի՞նչ մեղք ենք գործել, որտեղի՞ց Թուրքիայի դեմ այս թշնամությունը»,- ասել է Չավուշօղլուն:
Չավուշօղլուն հերքել է նաև ՆԱՏՕ-ի կազմից Թուրքիայի դուրս գալու մասին խոսակցությունները:
Թուրք նախարարը անդրադարձել է նաև երկրում կրկին մահապատիժը կիրառելու մասին խոսակցություններին. «Եվրոպան այնպիսի դիրքորոշում է որդեգրել, կարծես մենք արդեն վերականգնել ենք մահապատիժը: Այդ թեմայով պահանջներ կան և պետք է հասկանալ դրանք»:
Չավուշօղլուն խոսել է նաև հոկտեմբերին ԵՄ-ի կողմից Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկումը ուժի մեջ մտցնելու անհրաժեշտության մասին: Լրագրողի այն հարցին, թե վիզային ռեժիմը չեղյալ չհայտարարվելու դեպքում արդյոք աշնանը Թուրքիայից փախստականների հոսք կսկսվի դեպի Եվրոպա, Չավուշօղլուն պատասխանել է. «ԵՄ-ի հետ բանակցությունները շարունակվում են: Չեմ ցանկանում այս պահից ասել ամենավատը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |