Տարածաշրջան09:18, 16 Օգոստոս 2016
Թուրքիայում փակվել է կապի նախարարությունը

Թուրքիայում փակել են Կապի և հեռահաղորդակցության նախարարությունը:
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետի օգնական և կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը:
Ըստ թուրքական «Yenişafak.com.tr» թերթի կայքի` նախարարների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ հանդիպած Քուրթուլմուշը տեղեկացրել է նաև, որ գերատեսչության լիազորությունները հանձնվել են Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի վարչությանը:
Նշվում է, որ որոշումն ընդունվել է, Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո հայտարարված եռամսյա արտակարգ իրավիճակի շրջանակներում: Գերատեսչության բազմաթիվ աշխատողներ կհեռացվեն պաշտոններից հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ իշխանությունների կողմից մեղադրվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունների հետ այս կամ այն կերպով կապ ունենալու համար:
Հիշեցնենք, որ Թուրքիայում արտակարգ դրության հայտարարումից հետո փակվել է 35 առողջապահական հաստատություն, 934 դպրոց, 109 ուսանողական հանրակացարան, 104 հիմնադրամ, 1025 միություն, 15 համալսարան և 19 արհմիություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |