Տարածաշրջան09:02, 16 Օգոստոս 2016
Չավուշօղլու. ԱՄՆ-ն PYD-ի հարցում պետք է իր խոստումը պահի

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն երկրի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ կայացած հանդիպումից հետո, լրագրողների հետ խոսել է մի շարք առանցքային հարցերի մասին:
Ինչպես հաղորդում է թուրքական «Yeniakit» թերթի կայքը, Չավուշօղլուն անդրադարձել է թուրք-իսրայելական հարաբերություններին, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարին Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) մասնակցության մասին:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի խոսքերով՝ թուրք իսրայելական հարաբերությունների կարգավորման գործընթացում վճռորոշ դեր են խաղալու թուրքական կուսակցությունները, ինչպես նաև հենց Թուրքիայի ԱԳՆ-ն:
Անդրադառնալով Սիրիայի Մենբիչ քաղաքում ԻՊ-ի դեմ սպասվող օպերացիային, Չավուշօղլուն ասել է, որ ԱՄՆ-ն Թուրքիային խոսք է տվել, որ այն բանից հետո, երբ քաղաքը ազատագրվի ԻՊ-ի զինյալներից, PYD-ի ուժերը չեն անցնի դեպի Եփրատ գետի արևելյան մաս: Նա չափազանց կարևորել է, որ ԱՄՆ-ն իր խոստումը պահի այդ հարցում: ԱԳՆ-ի ղեկավարը մեկ անգամ ևս կրկնել է Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը այն մասին, որ սիրիական ճգնաժամը լուծելու համար Ասադը պետք է հեռանա:
«ԱՄՆ-ն PYD-ի հարցում պետք է իր խոստումը պահի», - ընդգծել է Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը
Արտգործանախարարը լրագրողներին հայտնել է նաև, որ օգօստոսի 23-24 ընկած ժամանահատվածում Թուրքիա է այցելելու ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը: Օրակարգային հարցերից է լինելու իսլամի քարոզիչ , ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի արտահանձման հարցը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |