Տնտեսական09:16, 23 Օգոստոս 2016
Թուրքիան սկսում է դեղձ արտահանել Ռուսաստան
Օգոստոսի 9-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած ռուս-թուրքական բանակցություններից որոշ ժամանակ անց սկսվել է Թուրքիայից դեպի Ռուսաստան դեղձի արտահանման գործընթացը:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` այդ մասին հայտարարել է Թուրքիայի Չանաքքալե նահանգում գտնվող Ումուրբեյի քաղաքապետ Սամի Յավաշը:
Խոսելով ռուսական շուկա արտահանվող դեղձի որակի և չափսերի մասին` Յավաշն ընգգծել է, որ 2 հատ դեղձը կշռում է ավելի քան 1կգ: Ու հենց այդ տեսակ դեղձերի ամենամեծ պահանջարկը ստացվել է Ռուսաստանից:
«Մեր դեղձերն այս տարի թե երկրում, թե արտասահմանում վաճառվեցին: Աճեցին վաճառքի ծավալները հատկապես արտասահմանում: Սկսում ենք արտահանել նաև Ռուսաստան, իսկ ավելի վաղ արտահանել ենք Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |